Պաշտոնական Ստեփանակերտը ներկայումս վերլուծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթը ղարաբաղյան հարցով, որ տեղի է ունեցել Վաշինգթոնի Կարնեգի կենտրոնում:
Այս մասին գրում է news.am-ն ու ավելացնում, որ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի պոսքով, ըստ ամենայնի, այս առիթով Ստեփանակերտը վաղը կհայտնի իր դիրքորոշումը ԼՂՀ ԱԳՆ հայտարարության միջոցով:
Հիշեցնենք, որ Ուրոլիքը կրկնել էր հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, որոնք վերջին 3-4 տարիներին վերագրվում են Մինսկի խմբին՝ Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանները, միջանկյալ կարգավիճակ ԼՂՀ-ի համար, միջանցք Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ, տեղահանվածների՝ նախկին բնակավայրերում ապրելու իրավունք:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում