▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լսեցի, վա՛յ, հանձնարարել եմ, ի՞նչ ես ուզում». Սերժ Սարգսյանը՝ բողոքող կնոջը

Aravot.am-ը գրում է.

Այսօր Եռաբլուրում նախագահ Սերժ Սարգսյանին մոտեցավ  մի կին՝ ասելով՝ «Պարո՛ն Սերժ, պարո՛ն Սերժ»:

Սերժ Սարգսյանը կանգնեց եւ լսեց քաղաքացիներին: Նա վստահեցրեց՝ «Ամեն ինչ նորմալ է լինելու»:

Որդեկորույս մայրերից մեկն էլ ասաց՝ «Սերժ Սարգսյան, մեռնեմ Ձեզ»: Նա հիշեցրեց, թե Եռաբլուրում ինչ տղերք են թաղված եւ որ անկախության տոնին առաջինը պետք է նրանց շնորհավորել: Կնոջ խոսքին, որ «նրանց մամաները պիտի շուտ մեռնին»՝ Սերժ Սարգսյանը չհամաձայնեց. «Ո՛չ, պետք չի մեռնեն: Թող մնան, որ բոլորին հիշեցնեն»:

 Քաղաքացիներից մեկն էլ սեղմեց նախագահի ձեռքն ու ասաց. «Պարոն նախագահ ջան, շնորհավորում եմ Ձեզ, Ձեր ընտանիքի հետ միշտ մնաք տենց մաքուր, մեռնեմ արեւիդ»: Կանանցից մեկը լացելով մոտեցավ նախագահին ու ասաց. «Գոնե 100 հազար հիմա տվեք, տանեմ լույսիս փողը մուծեմ, մնացել եմ մութ տեղը»:

Նախագահը բռնեց կնոջ ձեռքն ու փորձեց զսպել բողոքը. «Լսեցի՛, վա՛յ, հանձնարարել եմ, ի՞նչ ես ուզում: Ասում եմ հանձնարարել եմ, կգնաս Արմենի մոտ, կլուծի, վա՛յ»: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее