«ԱԺ ղեկավարությունը ջանք չի խնայում լրագրողների դեմ «պատժամիջոցներ» կիրառելու, ի թիվս բազմաթիվ քաշքշուկների, հավատարմագրման կարգում փոփոխությունների, այժմ էլ որոշել են վերցնել լրագրողների համար նախատեսված Աժ շենքի առաջին հարկում գտնվող սենյակը, որտեղ մի քանի համակարգիչ կա, հեռախոս, ռադիո, սուրճի անվճար ապարատ, լրագրողներն այստեղ իրենց նյութերն էին գրում: Սենյակը տվել են ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը: Թեև վերևի հարկում կա ևս 2 սենյակ լրագրողների համար, բայց դրանք հազիվ բավարարում են հեռուստալրագրողներին»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում