Օպերային երգչուհի Լուսինե Զաքարյանի և մշակութաբան Խորեն Պալյանի տունը մատնվել է «անտերության», ահազանգում է «Հայ հանճարներ» ֆեյսբուքյան խումբը: Այսօր խումբը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ երգչուհու բնակարանում «իսկական ջրհեղեղ է», իսկ քիչ առաջ հայտնեց, որ «ջրհեղեղի» վտանգն անցել է, բայց բնակարանն ու հայ հոգևոր ու դասական երաժշտության անզուգական կատարող Լուսինե Զաքարյանին պատկանող իրերը վատ վճակում են:Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Եզնիկ Կողբացի 42 հասցեում` Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի տան բակում տեղադրվեց երգչուհու հուշաքարը և հայտարարվեց, որ շուտով բնակարանը վերածվելու է թանգարանի:Ներկայացնում ենք բնակարանի լուսանկարները՝ «ջրհեղեղից» հետո:
Լուսանկարները` «Լուսինե Զաքարյան» խմբի
72157632102019511