▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսինե Թովմասյանը պատմել է իր ամուսնության, հարսանեկան խնջույքի մանրամասների և երեխաներ ունենալու մասին

Esem.am-ը գրել է, որ 2013-ի ձմռանը սիրելիին սարերում հանդիպած Լուսինե Թովմասյանին հանդիպել են հարսանեկան եռուզեռի շրջանում: Լուսինեն մեծ ուրախությամբ համաձայնել է պատմել իր կյանքի կարևորագույն իրադարձության մասին:

Քո և ամուսնուդ հանդիպումը բավականին հետաքրքիր պայմաններում է եղել:

Նման հանդիպումները շատ հաճախ անցողիկ են լինում, շուտ էլ  

մոռացվում ենԻնչպե՞ս կարողացաք պահպանել հարաբերություններն ու 

հասնել ամուսնության շեմին:

- Պահպանելն ու հասնելը երևի թե ավելի շատ տղայից է կախված, ոչ թե աղջկանից: Սկզբում ծանոթանում, շփվում ես, այնուհետև, իմ համոզմամբ,  ամեն բան տղայի ձեռքերում է. նա կհասնի իր ուզածին, թե ոչ: Արթուրը բնավորությամբ շատ պնդող է. եթե դուրս չգայի էլ տանից, այնպես կաներ, որ անպայման հանդիպենք: Ամեն բան անում էր, որ մեր հանդիպումներն ավելի հաճախ լինեն: Իմ ընկերության հետ էլ է շատ մտերիմ ու հաճախ նրանց միջոցով էր կազմակերպում հանդիպումները: Նրա ուղեղը շատ արագ է աշխատում, ճիշտ ուղղությամբ. անկախ ամեն ինչից, գիտիª ինչ է ուզում և ինչի համար է անում:

Շատ տղաների ուշադրության կենտրոնում էիր ու անընդհատ քեզ վերագրում 

էին տարբեր սիրավեպեր:Արթուրը հատկապես ինչո՞վ  գրավեց քո ուշադ-րությունըի՞նչը մինչ այդ չէր հաջողվել մյուս սիրահետողներին:

- Օ, ամեն ինչով. բնավորությամբ, հումորի զգացումով, նրանով, որ երբեք հետ չի կանգնում, իր համառությամբ, անկեղծությամբ, իր վերաբերմունքով: Միայն վերաբերմունքն ու մոտեցումն ամեն ինչ արժե: Մեզ մոտ նույնիսկ սուրճ խմելու գնալը խինդ-ուրախություն էր, մեծ տոն էր: Ինձ ամեն օր ծիծաղեցնում էր ու ժպիտս դեմքիցս չէր հեռանում:

Առաջին անգամ էր, որ լրատվամիջոցներն անդրադարձան քեզ` որևէ տղայի 

կողքին:Կարելի՞ է ասել, որ քո նախկին սիրային հարաբերությունները լուրջ չեն

 եղել:

- Երբ հանդիպում էի Արթուրի հետ, ոչ ոք չգիտեր դրա մասին, հանրությանը չէի պատմում, երբեք լուսանկարներ չէի հրապարակում, որովհետև մենք դեռ հանդիպում էինք: Նշանադրությունից հետո դուք առաջինն էիք, որ գրեցիք այդ մասին, ու ես հասկացա, որ մի օր պետք է խոսեմ և չեմ կարող մշտապես թաքցնել այդ ամենը. չէ՞ որ նա այն մարդն է, ով լինելու է ամուսինս, երեխաներիս հայրը… Իսկ նշանադրությունն ինձ մոտ առաջին ու վերջին անգամ էր: Կարող եմ ասել, որ մյուս հարաբերությունները պարզապես նշանադրության չեն հասել:

Աղջիկները միշտ փնտրում են իրենց ճերմակ ձիով ասպետին: Արդյոք 

ընտրյալդ հենց նա՞է, ում սպասում էիր: Ձեր ծանոթության ժամանակահատ-վածը բավակա՞ն էր միմյանց ճանաչելու և հետագա կյանքը նրա հետ  կապելու համար:

- Հա´, պատկերացրեք, որ հիմա աչքերս փակում եմ ու հասկանում, որ հենց ինքն է: Պատկերացնում էի, թե ինչպիսի բնավորություն պետք է ունենա, ինչպիսի հարաբերություններ պետք  է լինեն և ինչ վերաբերմունք պետք է լինի իմ նկատմամբ: Եթե ես ամուսնացել եմ, ուրեմն հենց նրան էի սպասում: Երբ հասկանում ես, որ նա է, կարիք չկա երկար սպասելու: Որոշում կայացնելու համար ինձ երեք-չորս ամիս ժամանակ պետք եղավ:

Կարծես ամեն ինչ ինքնուրույն ես որոշել, որից հետո միայն տեղյակ ես պա-հել ընտանիքիդ: Նրանց համար անսպասելի չէ՞ր ձեր նշանադրությունը, 

հետո նաև հարսանյաց հանդեսը:

- Ընտանիքս մեր հարաբերությունների մասին տեղյակ էր, իսկ երբ ամուսնության, նշանադրության հարցն է քննարկվել, Արթուրը եկել է մեր տուն ու խոսել այդ մասին: Ինձ համար շատ մեծ երջանկություն էր, որ բոլորը կողմ էին ու ընդունում էին նրան` որպես ընտանիքի անդամ: Ծնողներիս համար շատ անսպասելի էր ամուսնանալու որոշումս, բայց, միևնույն ժամանակ, տեսնելով  երջանկությունս, աչքերիս փայլը, հասկացան, որ այո, եթե ուզում եմ, ինչու ոչ:

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее