▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսինե Աղաբեկյանի ամուսինը Կոնչիտայի, նկարը տարածող կայքի խմբագրին Հիտլերին նմանեցնելու և վրեժխնդիր լինելու մասին

Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որի հեղինակը երգչուհի Լուսինե Աղաբեկյանին նմանեցրել է «Եվրատեսիլ 2014»երգի մրցույթի աղմկահարույց մասնակցի` Ավստրիան ներկայացնող  Կոնչիտա Վուրստին:

Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Լուսինե Աղաբեկյանի  ամուսնու` ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի հետ, պարզելու արդյո՞ք լուսանկարը  ընդունել են որպես ապրիլմեկյան հումոր , թե՞ ոչ:

Սակայն դատելով Արամայիսի պատասխաններից` կարող ենք եզրահանգել, որ հումորը (եթե, իհարկե,  դա արված էր որպես  հումոր) զայրացրել է նրանց.

«Այս  նկարը  տեղադրած սկզբնաբյուր կայքի խմբագիրն Ադոլֆ  Հիտլերից  ոչնչով չի տարբերվում. ուղղակի վերջինս  ավելի կայացած է եղել: Ինձ համար  այդ կայքի խմբագիրն ուղղակի շատ չար մարդ է, քանի որ քրիստոնյան չի կարող նման բան անել»:

Արամայիսը բացառեց այն վարկածը, որ սա արվել է որպես կատակ.

«Չեմ կարծում, որ սա կատակ է, առավել ևս, որ  Լուսինեին նմանեցրել էին համասեռամոլ մեկին: Այս  ամենը  միտումնավոր է արվել: Թեև ֆեյսբուքյան մի էջի հղում են տվել, սակայն ըստ իս` դա նրանց աշխատակցի կեղծ էջն է:Ընդամենը կուզեի, որ Քեսաբի հայերի փոխարեն նրանց տարհանեին: Այդ կայքի աշխատակիցներն ուղղակի ինչ-որ մի բանից բավարարված չեն»:

Երգչուհու ամուսինն ասաց, որ Լուսինեն, սկզբնաղբյուր կայքում մեկնաբանություն թողնելով, նույնպես արձագանքել  է նկարին.

«Կինս գրել է, որ  այդ կայքը չի զարմացնում, քանի որ միշտ էլ աչքի են ընկել իրենց ցինիզմով, ինչը հային հարիր չէ: Ֆեյսբուքյան իմ էջում արդեն մի լուսանկար  եմ տեղադրել, որում պատկերված են նշածս կայքի խմբագիրը և Հիտլերը: Խնդրում եմ գտնել նրանց նմանությունները: Իհարկե, խոսքն արտաքին  նմանության մասին չէ»:

Եվ որպես  վերջաբան Արամայիսն ասաց, որ սա առաջին դեպքը  չէ, որ ինքը և Լուսինեն խնդիրներ են ունենում այդ կայքի հետ:

«Եթե սա լիներ առաջին դեպքը, ապա գուցե ուրիշ կերպ կնկալեի, սակայն այս ամենը շարունակական բնույթ է կրում: Մենք նախկինում էլ տարաձայնություններ ենք ունեցել այդ կայքի հետ, քանի որ նրանք անհեթեթ հարցեր էին տալիս բաժանությանս վերաբերյալ` անտեսելով նմանատիպ նյութեր չհրապարակելու խնդրանքս: Միայն կասեմ, որ եթե մի օր որոշեմ մարդ սպանել, նրանք ցուցակումս առաջինը կլինեն: Ճիշտ է, ըստ պատվիրանների` պետք  է սիրես թշնամուդ, սակայն երբ դա ասվել է,  այդ խմբագիրն  իր աշխատակիցներով հանդերձ  չեն եղել Պարզապես կուզեի այդ կայքի աշխատակիցների ծնողների հետ հանդիպել, որպեսզի իմանան, թե իրենց երեխաներն ինչով են զբաղվում»,-իր զայրութը չթաքցնելով եզրափակեց Արամայիսը: 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее