ԱՄՆ Լուիզիանայի նահանգի Սենատը ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Սենատորները միաձայն քվեարկել են սենատոր Մյուրեյի ներկայացրած թիվ 151 բանաձևի օգտին, որում ասվում է, որ ԼՂՀ-ն զարգանում է որպես ազատ ու ժողովրդավարական պետություն:
Սենատոր Մյուրեյը նաև պատմական տեղեկանք է ներկայացրել Արցախի մասին: Տեղեկանքում ներկայացվում է, որ 1921թ. ԼՂ-ն բռնակցվեց Ադրբեջանին, իսկ 1988թ. փետրվարի 20-ին ժողովուրդը անկախության համար պայքար ծավալեց, որն ավարտվեց ինքնիշխան Արցախի հռչակմամբ:
Բացի ԼՂՀ անկախության ճանաչումից` Լուիզիանայի Սենատը նաև կոչ է արել ԱՄՆ կոչ նախագահին և Կոնգրեսին ճանաչել ԼՂՀ անկախությունն ու համակողմանի աջակցություն ցուցաբերել նրա զարգացման ու անվտանգության ապահովման համար: