«Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ սպանված և վիրավորված Բուդաղյան եղբայրների փաստաբան Հայկ Ալումյանը երեկ «ՀԺ»–ին ասել է, որ դեպքի չմոնտաժված տեսանյութը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում։
«Հենց առաջին պահից, երբ Ավետիք Բուդաղյանն է այդտեղ գտնվում ու նրա վրա հարձակվում են, հետո, երբ եղբայրները հեռանում են, այդ պահից էլ նրանց ուղղությամբ սկսվում են կրակոցներ, մինչև վերջ։ Շատ պարզ երևում է, որ և սկզբնական հարձակումը, ձեռքերով հարվածելը, քաշքշելը, և հետո էլ կրակելը, բոլորը սկսվել է միանշանակ մյուս կողմից։ Երկու կարծիք չի կարող ունենալ այն մարդը, ով մի անգամ նայել է տեսանյութը»,– ասել է Ալումյանը։ Այնինչ, դեպքից հետո հանրությանը հասանելի դարձած տեսանյութում տպավորությունն այնպիսին էր, թե Բուդաղյան եղբայրներն իրենք են հարձակվել Լիսկայի տղաների վրա, իսկ վերջիններս ինքնապաշտպանության են դիմել»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում