▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկայի որդու մասնակցությամբ ավտովթարը կոծկում են. «ՀԺ»

«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, ով հոկտեմբերի 26-ին «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր Սյունիքի անտառտնտեսության նախկին պետի որդու մեքենային, 120 կմ/ժամ արագությամբ սլանալիս էր եղել Գորիսի փողոցներով:

Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է անտառտնտեսության նախկին պետ Գրիշա Հայրապետյանը:

Լիսկայի որդին, սակայն, փախուստի է դիմել դեպքի վայրից, և նրա անունը ոստիկանության ամփոփագրերում չի էլ շոշափվում:

Գորիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանը «ՀԺ»-ի անունը լսելուն պես անջատել է հեռախոսը՝ հայտարարելով, թե զբաղված է:

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից էլ մեր թղթակցին հայտնել են, թե, ըստ ամփոփագրերի, «Նիվայի» ղեկին եղել է 75թ.-ին ծնված Նիկոլայ Աբրահամյանը (խոսքը Լիսկայի թիկնապահ Նիկոլի մասին է), իսկ Սուրիկ Խաչատրյանի որդին մեքենայի մեջ չի եղել:

Անտառտնտեսության նախկին պետի որդու մեքենան ջախջախվել է»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ`  «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее