▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլուն ու նրա Nissan-ը` կրկին ոստիկանության լուրերում. երգչուհին վթարի է ենթարկվել. shamshyan.com

Դիտեք նաև՝

 shamshyan.com-ը գրում է, որ հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Այգեձոր-Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի բնակիչ Լիլիթ Ղուկասյանի վարած Nissan մակնիշի 33 OV 362 համարանիշի և Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Էդվարդ Բունասազյանի վարած BMW մակնիշի 50 SQ 050 համարանիշի ավտոմեքենաները:  Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Լ. Ղուկասյանը հայտնի դերասանուհի Լիլուն է:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

 

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության` 2012 թվականի հոկտեմբերի 22-ին էլ, Երևան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել Ղ. Լ.-ին և Կ. Պ.-ին, որոնք նույն օրը, ժամը 06.00-ին, հասարակական կարգի կոպիտ խախտմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայում բարձր երաժշտություն միացրած՝  մեծ արագությամբ երթևեկել են Հյուսիսային պողոտա, այնուհետև Տերյան և Ամիրյան փողոցով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա և ոստիկանների կողմից արված դիտողությանը պատասխանելով հայհոյանքներով՝ չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее