▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Կարապետյան. Տղաս այլևս չի շփվում ոչ հոր՝ Դավիթ Թուջարյանի, ոչ էլ նրա դստեր ու ընտանիքի հետ

Blognews.am-ը գրում է, որ երգչուհի Լիլիթ Կարապետյանը երեկ լուսանկար էր հրապարակել, որտեղ  հղի է և գրել՝ երջանկությունը սա է։ Երգչուհու ապրիլմեկյան կատակն առիթ հանդիսացավ, որպեսզի նրա հետ խոսենք երկրորդ անգամ մայրանալու ցանկության մասին։

«Չգիտեմ, թե ապագայում ինչ կլինի։ Ես որդուս ծննդյան ժամանակ էլ ոչինչ չեմ պլանավորել, սակայն երկրորդ անգամ մայրանալու մասին այժմ չեմ մտածում, քանի որ զբաղված եմ  Կարենի դաստիրակությամբ։  Երեխային պահելը բավականին բարդ է, իսկ ես չեմ ուզում որևէ բան թերի անել։ Նախընտրում եմ ունենալ 1 երեխա, բայց ամեն ինչ տեղում լինի՝ թե՛ դաստիարակության, թե՛ ֆինանսական ապահովվածության առումով»,-նշեց երգչուհին։

Անդրադառնալով հարցին՝ տղան չի՞ դժգոհում, որ քույր, եղբայր չունի, Լիլիթը պատասխանեց, որ Կարենը շատ մարդասեր ու երեխասեր է. «Միշտ ասում է, որ փոքրիկ երեխա է ուզում. ըստ այդ պահի տրամադրվածության՝ քույրիկ կամ ապերիկ»։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее