Լիլիթ Հովհաննիսյանի վերջին տեսահոլովակը՝ «Ես եմ հորինել»–ը, պարզվում է, իրական պատմության հիման վրա է նկարահանված:
Մի աղջիկ նամակային կապ է հաստատել Լիլիթ Հովհաննիսյանի հետ և պատմել իր կյանքի պատմությունը, ինչն արտասվելու աստիճան հուզել է երգչուհուն: Այդ պատմության հիման վրա էլ Վահրամ Պետրոսյանը գրել է երգը ու նկարահանվել է տեսահոլով՝ հենց այդ աղջկա հետ կատարված իրական դեպքերի հերթականության հիման վրա: