▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիբանանահայ երիտասարդի ամուսնության առաջարկությունը՝ Բեյրութ-Երևան չվերթի ժամանակ

 

Լիբանանահայ երիտասարդ Ջեք Սեպիլյանը ընկերուհուն՝ Սարին Այնեղճյանին, ամուսնության առաջարկ է արել Բեյրութ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում:

«Երկու տարի առաջ հայրս մահացավ Հայաստանում: Բեյրութ վերադարձի ժամանակ ծանոթացա մեկի հետ, ով փոխեց կյանքս: Սարինի հետ ծանոթանալուց հետո իմ կյանքն ամբողջությամբ փոխվեց՝ գործս զարգացավ, ֆինանսականս կայունացավ… Ասես՝ Աստված ինձ հրեշտակ ուղարկեց: Այդ իսկ պատճառով երկու տարի անց` դարձյալ նույն ամսին, մենք գնում ենք Հայաստան՝ նշելու մեր ծանոթության երկու տարին: Հիմա ես ուզում եմ ասել՝ Սարին, ես սիրում եմ քեզ։ Կամուսնանա՞ս ինձ հետ»,- ասել է նա ու, ծնկաչոք, ամուսնության առաջարկություն արել ընկերուհուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее