Հայաստանի Ձայնը հեռուստանախագծում լեզվակռիվ է տեղի ունեցել մասնակից երգիչների մարզիչներ Արտո Թունջբոյանի և Սոնայի միջև:
Սոնայի թիմից Մերի Մնջոյանի ելույթից հետո Արտո Թունջբոյաջյանի կրկնվող կարծիքը մասնակցի մասին, որ նա արտահայտել էր նաև նախորդ հաղորդման ընթացքում, հունից հանել է Սոնային:
Արտո Թունջբոյաջյանն ասել է, որ մասնակիցը լավ ձայն ունի, սակայն չի կարողանում այն ճիշտ ներկայացնել, իսկ երբ փորձել են նրան ուղել` Արտոն ասել է` մենք հո ապուշ չենք, հասկանում ենք....
Սոնան էլ ասել է, որ այն ինչ անում է Արտոն` զուբի դուբի երգելով կամ ոտանավոր արտասանելով, իրենց էլ դուր չի գալիս, սակայն ոչ ոք նրան չի քննադատում, թերահավատորեն վերաբերում և պետք չէ բեմում կանգնած երիտասարդ աղջկան վատ դրության մեջ գցել ու դա կրկնել արդեն որերորդ անգամ:
Վեճը հարթել հաղորդավարը, սակայն Արտո Թունջբոյաջյանի և Սոնայի միջև լարվածությունը պահպանվել է մինչև հաղորդման ավարտն ու նաև դրանից հետո: