«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիր զորամասերից (առավել հայտնի է «Սերժանտական» զորամաս) հրամանատար Գեւորգ Ենոքյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Ենոքյանը առավել հայտնի է Մասո անունով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ենոքյանը խնդիրներ է ունեցել ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հետ, իսկ վերջինս էլ Սերժ Սարգսյանին «խնդրել» է նրան ազատել այդ պաշտոնից: Նշվում է նաեւ, որ Ենոքյանն ու Երանոսյանը Արմավիրի մարզում «շուկա» ունեն, որն իսկական գլխացավանք է դարձել փոխոստիկանապետի համար:
Գեւորգ Ենոքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց Երանոսյանի հետ հակասություններ ունենալու լուրերը եւ վստահեցրեց, թե ինքն այժմ արձակուրդում է: «Ինչի մարդն իրավունք չունի հանգստանալ մի 40 օր»,- ասաց Ենոքյանը: Փորձեցինք տեղեկությունը ճշտել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: «Գնդի, օղակի հրամանատարության մեջ նշանակումներն ու ազատումներն ամենօրյա գործընթաց են եւ ենթակա չեն մեկնաբանման»,- ասաց Հովհաննիսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում