Հոլանդական Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարի 8-րդ տուրում մրցաշարի անցյալ տարվա հաղթող Լևոն Արոնյանը սպիտակներով առավելության է հասել չինուհի Հոու Յիֆանի նկատմամբ:
Չինաստանի ներկայացուցիչն իր պարտությունն ընդունել է 30-րդ քայլում:
Լևոն Արոնյանն ունի 5 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը: Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը սպիտակներով ոչ ոքի է խաղաել Իվան Սոկոլովի հետ և 5.5 միավորով գլխավորում է մրցաշարաին աղյուսակը: 5 միավոր ունեցող Մագնուս Կարլսենի եւ 4.5 միավոր հավաքած Սերգեյ Կարյակինի միջև պարտիան դեռ չի ավարտվել:
B մրցաշարի 8-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել Հոլանդիայի ներկայացուցիչ Սերգեյ Տիվյակովի հետ: Մրցախաղն ավարտվել է 32-րդ քայլում:
Նախորդ 3 տուրերում Սերգեյ Մովսիսյանը 3 անընդմեջ հաղթանակ էր տարել:
8-րդ տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել։ Սերգեյ Մովսիսյանն ունի 5.5 միավոր և հավասարվել է առաջատար Ռիչարդ Ռապորտին, ով դեռ չի ավարտել իր պարտիան: