▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեոնիդ Պարֆյոնովի դուստրն ամուսնացել է Մխիթարյանի հետ

Լրագրող եւ հեռուստահաղորդավար Լեոնիդ Պարֆյոնովի դուստրը՝ 30-ամյա Մարիան, ամուսնացել է իր սիրելիի՝ գործարար Սերգեյ Մխիթարյանի հետ։

Հրեական ավանդույթներով հարսանիքը տեղի է ունեցել Թել Ավիվում՝ «Ma'arava» ակումբում։ Միջոցառման լուսանկարներով իրենց ինստագրամյան էջերում կիսվել են հարսնացուն եւ հյուրերը։

Մարիան Լեոնիդ Պարֆյոնովի եւ նրա կնոջ՝ Ելենա Չեկալովայի երկրորդ երեխան է։ Մարիա Պարֆյոնովան բլոգ է վարում, ինչպես նաեւ եղել է «Учитель для России» նախագծի ֆանդրայզերը: Բացի այդ, Մարիան Ռուսաստանում առաջին մարդն է, ով հրապարակայնորեն խոսում է իր դիսլեքսիայի մասին (որի առկայության դեպքում կարդալն ու գրելը դժվար է): 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее