▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած մեքենան աճուրդի է հանվել. ինչ է պարզաբանում Արման Սահակյանը

 


 

 

 

 

 

 

 

Armlur.am-ը գրում է. ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդի է հանել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած զրահապատ «Mercedes» մեքենան: Ուշագրավ է, որ առնվազն թանգարանային նմուշ հանդիսացող այս մեքենան, որը, որպես այդպիսին, կարելի է համարել նաեւ պատմական, հանվել է աճուրդի եւ հայտնվել իրենցից ոչինչ չներկայացնող բազմաթիվ ջարդոնների կողքին: Հարցի առնչությամբ կայքը զրուցել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ: 

-Պարո՛ն Սահակյան, աճուրդի եք հանել ՀՀ առաջին նախագահին սպասարկած մեքենան, մինչդեռ այն կարող է թանգարանային նմուշ համարվել, համենայն դեպս շատ երկրներում իրենց առաջին նախագահներին սպասարկած մեքենաները համարվում են թանգարանային նմուշ…

-Դա միայն առաջին նախագահին չի սպասարկել, դա հետագայում նաեւ կառավարության ղեկավարին է սպասարկել, այսինքն՝ այնպես չէ, որ միայն առաջին նախագահի ծառայողական ավտոմեքենան է եղել:

-Բայց, վերջ ի վերջո, սպասարկել է, չէ՞, առաջին նախագահին…

-Անկեղծ ասած` ես չեմ կարծում, որ այդպես կարելի է համարել: Ի՞նչ պատմական մեքենայի մասին է խոսքը: Դրանից հետո այն սպասարկել է ՀՀ վարչապետին: Ոչ մեկը չի ժխտում դա, ընդամենը ես հետեւյալն եմ ասում, որ սպասարկել է ե՛ւ ՀՀ առաջին նախագահին, ե՛ւ տարբեր վարչապետների: Կառավարության հաշվեկշռում գտնվող մեքենա է:

– Իսկ մինչ աճուրդի հանելը այն ու՞մ էր սպասարկում:

-Դա չշահագործվող ավտոմեքենա էր, որովհետեւ բավականին խնդիրներ ունեցող մեքենա է, եւ կառավարության որոշումով տրվել է պետական գույքի կառավարման վարչությանը, որպեսզի համապատասխան ընթացակարգով գնահատվի եւ աճուրդային եղանակով օտարվի:

 

 

 

 

 

 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее