▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեննանկարչություն, կամ լենդուտա

«Անտիկյան» ցուցասրահն ապրիլի 28-ից մինչև մայիսի 15-ը Օպերա Սուիթ հյուրանոցի 13-րդ հարկում ներկայացնելու է  Արարատ Սարգսյանի «Լենդուտա» նախագիծը, որում նկարիչը գեղարվեստական զուգահեռներ է անցկացնում իր ծննդավայր Գյումրիի և եվրոպական մշակույթի կենտրոններից՝ Վենետիկի միջև: «Վենետիկը շատ են նկարել իտալացիներն ու օտարները: Ես էլ եմ հաճախ նույն ցանկությունն ունեցել ջրանցքների քաղաքում լինելով: Բայց մի պահ հասկացա, որ ավելի շուտ ուզում եմ իմ մանկության ու երիտասարդության Լեննագանը նկարել: Այն կենդանի քաղաքը, որի պատմական հրապույրը մի խորապատկեր էր, որը մենք չէինք գիտակցում, այլ միայն վայելում էիք: Այսպես ծնվեց նախագիծը, որը կարելի է կոչել լեննանկարչություն, կամ լենդուտա», նախագծի մասին ասում է Արարատ Սարգսյանը:

Ցուցահանդեսի բացումը ապրիլի 28-ին, 18.00-ին: 

Կարդացեք նաև՝ Արարատ Սարգսյան. Դրախտ չկա, դրախտը մեր մեջ է

Արմինե Անտիկյան. «Պակասում են պայքարող արվեստագետները»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее