▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեհ երկրպագուները հայհոյել են Ադրբեջանին, Ռուսաստանին, Ռուբեն Հայրապետյանին

Լեհ ֆուտբոլասերները Երեւանում իրենց հավաքականին երկրպագելիս երգերով ու իրենց թիմին աջակցող վանկարկումներով չեն բավարարվել: Վերջին 2 օրերի ընթացքում փողոցներով շրջելիս նրանք լեհերենով հայհոյել են Ռուսաստանին, Ադրբեջանին եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:

Հայ երկրպագուներից armtimes.com-ին հայտնեցին, որ հենց իրենք են լեհերին սովորեցրել Ադրբեջանին ու Հայրապետյանին հայհոյել: Նշեցին, որ Ադրբեջանին ու Ռուսաստանին լեհերը հայհոյել են նաեւ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իսկ Հայրապետյանին՝ միայն Երեւանի փողոցներում:

Լեհաստանից աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը դիտելու համար Երեւան էին եկել բազմաթիվ երկրպագուներ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее