▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեգենդար աճպարար Դևիդ Կոպերֆիլդը նշանադրվել է

Լեգենդար աճպարար Դևիդ Կոպերֆիլդն ու մոդել Խլոյ Գոսսելին նշանադրվել են, երկար տարիներ միասին լինելուց հետո: 

Աճպարարն ու մոդելը հանդիպում էին ավելի քան 6 տարի: Զույգն արդեն երեխա ուներ. 2010թ ապրիլին ծնվեց նրանց առաջնեկը` փոքրիկ Սկայը: Իսկ հիմա նրանք որոշել են օրինականացնել իրենց հարաբերությունները:

Իր առաջիկա ամուսնության մասին 57-ամյա  Դևիդ Կոպերֆիլդը հայտնել է վերջերս տված հարցազրույցներից մեկում: Նախկին սիրելիի` Կլաուդիա Շիֆերի մասին հարցին պատասխանելիս նա ասել է. «Դա եղել է շատ վաղուց: Հիմա իմ միտքն ու սիրտը պատկանում է միյայն մեկ կնոջ` Խլոյին»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее