Առանց խմբագրման ներկայացնում ենք օգտատեր Վահե Թորոսյանի գրառումը:
«911 Հիշում եք Lady Gaga-ի չարաբաստիկ տեսահոլովակը, որը Փարաջանովի “Նռան գույնը” ֆիլմի պարոդիան էր։ Հայերեն տառերով գրված ԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆ բառը պատերազմի նախերգանքն էր, իսկ նռան գույնը արյան և պատերազմի գույնը։
Ամբողջովին սատանիստական սիմվոլիզմով հագեցած այս խճանկարը դեռ շատ երկար է մեզ հետապնդելու։ Մոլի մարդատյացները, որոնք շոու բիզնեսի ձեռնածուներով ազդանշաններ են տալիս մարդկանց ամենևին անմեղ նորաձևության սիրահարներ չեն։ Նրանք նրբորեն քողարկում են սպասվելիք իրադարձությունները՝ համեմելով թեմատիկ առանձնահատկություններով։
911 . Հրդեհ . Հրշեջ մեքենա . Ոստիկան. Հայրենիք կինոթատրոն (Сinema)․․․»: