▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևանդովսկու՝ Հենոյից «խլած» գոլից հետո Հենրիխն ու Շահինը նույնիսկ չշնորհավորեցին նրան

Մասնագիտական խանդ,նախանձ,թե առաջատարի դիրքերը կորցնելու վախ...
Մայնց-Բորուսիա հանդիպմանը Ռոբերտ Լեւանդովսկու արարքը այլ կերպ չես կարող բնութագրել:Ակնհայտ էր,որ խաղի վերջին րոպեներին այս հանդիպման երրորդ 11 մետրոնցն իրացնելու համար գնդակին մոտեցավ Հենրիխ Մխիթարյանը,իսկ Լեւանդովսկին նրանից գնդակը պարզապես խլեց:Սա չվրիպեց նաեւ ռուս մարզական մեկնաբանի աչքից:Լեւանդովսկին 11 մետրանոցը անվրեպ իրացրեց,բայց հարցը սա չէ,միեւնույն է այս գնդակը չէր խաղի ելքը որոշողը:Բայց երեւույթը շատ տգեղ էր,Լեւանդովսկին ի ցույց դրեց հայ խաղընկերոջ հանդեպ իր վերաբերմունքը,խաղըբնկեր,որը հավակնում է թիմի առաջատարը դառնալ:Կարծում եմ ֆուտբոլասերները կհամաձայնեն,որ Լեւանդովսկին եւ ոչ մի հանդիպմանը չի համագործակցում Հենոյի հետ:Այդուհանդերձ անժխտելի է,որ մեր կիսապաշտպանի գործողությունները վճռորոշ են Բորուսիայի բոլոր հանդիպումներում,այդպես էլ այսօրվա խաղին:Լեւանդովսկու Հենոյից «խլած» գոլից հետո Հենրիխն ու Շահինը նույնիսկ չշնորհավորեցին Լեւանդովսկուն, գուցե համարժեք պատասխան էր նրա պահվածքին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее