Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
ASEKOSE.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է KOHAR երաժշտախմբի մեներգչուհի Լիաննա Թևոսյանը/Լայանա/:
- Ո՞րն է եղել մանկության տարիների Ձեր հիշարժան հուշը:
- Երևի այն, թե ինչպես էր հայրս ամեն առավոտյան մեզ դպրոց տանում, այնուհետև` երաժշտական դպրոց և այդպես ամեն Աստծու օր: Այդ ամենն այնպիսի հոգատարությամբ ու համբերությամբ է եղել, որ անհնար է երբևէ մոռանալ:
- Ձեզ համարու՞ մ եք հայտնի:
- Երիտասարդ լսարանի շրջանում, թերևս, այո, իսկ ինչ վերաբերում է Սփյուռքի լսարանին այնտեղ՝ ավելի մեծ ճանաչում ունեմ, քանի որ արդեն 10 տարի է «KOHAR» երաժշտական խմբի անդամ եմ, իսկ «KOHAR»-ը մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում: Ինձ համար կարևոր է լինել ոչ թե պարզապես հայտնի, այլ` սիրված հայտնի լինելը…
- Վերջին շրջանում Ձեր ընթերցած գրքերից ո՞ րն է մեծ ազդեցություն թողել Ձեզ վրա:
- Ստեֆան Ցվայգ «Անծանոթուհու նամակը», սա վերջին կարդացած գիրքը չէ, բայց տպավորվել է ընդմիշտ:
- Ո՞ վ կամ ի ՞նչը կարող է Ձեզ ստիպել ժպտալ:
- Ժպտալ կարող եմ, երբ տեսնում եմ հղի կնոջ. աշխարհում ամենաբարի և մաքուր հոգեվիճակն է:
- Որքա՞ ն գումար է հարկավոր լիովին երջանիկ լինելու համար:
- Ես երջանիկ եմ, և դա որևէ կապ չունի գումարի հետ, գումարով չեն երջանկանում կամ տխրում…
- Դուք կհամարեք, որ կյանքն անիմաստ չեք ապրել, եթե՞ …
- .. եթե հետք թողնեմ երաժշտության մեջ:
- Կա՞ ն կանոններ, որոնք մշտապես խախտում եք:
- Ես ինձ համարում եմ խստապահանջ անձնավորություն, բայց երբեմն լինում են դեպքեր, երբ ուղղակի ուզում եմ լինել անկարգ, երբեմն դա նույնիսկ անհրաժեշտ է:
- Ձեր ո՞ ր հատկանիշների համար են Ձեզ սիրում:
- Կարծում եմ՝ անկեղծության, խելացիության և ինչու չէ՝ նաև գեղեցկության համար:
- Կա մի բան, որը մշտապես ցանկացել եք իրագործել, բայց դրա հնարավորությունը չեք ունեցել:
- Երազում եմ պատմական կերպար կերտել գեղարվեստական ֆիլմում:
- Ունե՞ք ֆոբիա կամ ֆոբիաներ:
- Կան բաներ, որոնցից խուսափում եմ, բայց ոչ այն աստիճան, որ դառնա հիվանդագին ֆոբիա:
- Մարդկային ո՞ր որակն է, որ սկզբունքորեն անընդունելի է Ձեզ համար:
- Կեղծավորությունն և դավաճանությունը: Դրանք այն գծերն են, որ երբևէ չեմ ընդունել, կարողացել եմ նաև արագ բացահայտել նման մարդկանց ու հրաժեշտ տալ:
- Ձեր նպատակների իրականացման համար ի՞նչ քայլերի եք պատրաստ:
- Պատրաստ եմ յուրաքանչյուր քայլի, միայն թե դա չհակասի իմ սկզբունքներին, ամեն դեպքում չեմ առաջնորդվում Մաքիավելիի այն կարգախոսով, որ նպատակն արդարացնում է միջոցները:
- Ի՞նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել և զվարճացրել են Ձեզ:
- Հանրային մարդու կյանքը դառնում է համընդհանուր հետաքրքքրության առարկա, ուստի ասեկոսեներ շատ եմ լսել, վերջին լսածս ասեկոսեն այն է եղել, որ մեր ընտանիքում համալրում է սպասվում, հետաքրքիր և սպասված ասեկոսե, բայց դեռևս ոչ հավաստի:
Հեղինակ` Սեդա ՂՈՒԿԱՍՅԱՆ