▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավրովը մթության քողի տակ հանդիպումների մեծ փորձ ունի.«Հրապարակ»

«Մինչ երիտասարդները բողոքի ակցիա էին անում, «Զվարթնոցում» թիվ 1 պատրաստության վիճակ էր հայտարարվել ՝ փոքր ինտերվալով Հայաստան էին ժամանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Շառլ Ազնավուրը, որը գալիս է մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը և Եղեռնի 101-ամյակին։ Լավրովն ակամայից հայտնվել է համահայկական արարողությունների ալիքի մեջ։ Նա կայցելի Եղեռնի հուշահամալիր և ցեղասպանության թանգարան։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ կմեկնի նաև Ղարաբաղ։ Կլուսաբանվի՞ այդ այցը՝ առայժմ հայտնի չէ։ Ասում են, որ ՌԴ արտգործնախարարը մթության քողի տակ հանդիպումների մեծ փորձ ունի՝ ժամանակին նա Մեղրիում նման մի քանի հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее