▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավաշը դեռ վառարանից չեն հանել, բայց վաճառել են

panorama.am-ը գրում է. Երևանի խանութներից մեկից քաղաքացին գնել է «գերթարմ» լավաշ: Հերիք չէ լավաշն այսօր են թխել՝ օգոստոսի 22-ին, դեռ մի բան էլ վառարանից չեն հանել՝ ժամը 15:00-ին են հանելու: Քաղաքացին էլ առանց իմանալու տաք-տաք  կերել է, կեսից  նկատել:

Ա/Ձ Հ. Խաչատրյանի արտադրած լավաշի վրայի պիտակին մանրամասն նշումներ կան, երևի մտածում են, մեկ է՝ կարդացող չկա: Պարզվում է, մեկ-մեկ կարդում են ու զավեշտալի բաներ պարզում:

Նշված հեռախոսահամարով զանգահարած քաղաքացուն ասել են, որ «արտադրված է» նշման ներքո գրված ամսաթիվը վերաբերում է ոչ թե արտադրության ժամկետին, այլ՝ ուշադրություն, խանութ հանձնելու:

Ստացվում է, եթե նույն լավաշն արտադրողը որոշի խանութ հանձնել երեք օրից, այն կդառնա օգոստոսի 25-ին թխված:

 



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее