▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավագույն մարզիչն ու մարզիկը.«Ժողովուրդ»

Գյումրին ընտրեց տարվա լավագույն մարզիկին: Գյումրիի մարզաշխարհի ներկայացուցիչների բուռն քննարկումներից հետո հայտնի դարձան քաղաքի 2014 թվականի լավագույն մարզիկի եւ մարզիչի անունները: Ներկաներից, թերեւս, ոչ ոք  անակնկալի չեկավ, երբ լավագույնների տիտղոսին արժանացան հայր եւ որդի Ալեքսանյանները:

Արդեն մի քանի տարի է՝ Գյումրիի լավագույն մարզիկ է ճանաչվում հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եւ եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, իսկ լավագույն մարզիչ կոչմանն այս տարի արժանացավ Արթուրի անձնական մարզիչը՝ հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը: Ի դեպ, նշենք, որ Արթուրն այս տարի ճանաչվեց նաեւ հանրապետության լավագույն մարզիկ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գեւորգ Ալեքսանյանն անկեղծացավ. «Չափազանց հաճելի է, պարտավորեցնող առաջատար լինելը, այն էլ՝ Գյումրիում, քանի որ Գյումրին սպորտային քաղաք է, ուստի այստեղ առաջինը լինելը հպարտություն է: Թեկուզ չընտրվեի, միեւնույն է՝ սպորտային բնավորությունն այնպիսին է, որ ամեն անգամ պետք է ապացուցես, որ դու լավն ես, առաջինն ես, քանի որ այդպես է ծնվում մրցակցությունը: Համաձայն եմ, գուցե այստեղից մարդիկ եղան, որոնք դուրս եկան վրդովված, բայց համոզված եմ, որ հետո նրանք ընդունելու եւ հասկանալու են, որ ամեն ինչ ճիշտ է»:

Գյումրիի լավագույն մարզիչ եւ հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի տնօրեն Գեւորգ Ալեքսանյանը նկատեց եւ կարեւորեց այսօր հատկապես ԶԼՄ-ների դերը: Նշեց, որ նախկինում խուսափում էր հարցազրույցներից, իսկ հիմա սիրով է այն անում, քանի որ հենց լուսաբանման շնորհիվ է, որ մեծացել է մարզադպրոց հաճախող սաների քանակը, սա նկատելի առաջընթաց է:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее