▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ է, որ ՊԵԿ-ը նման նախաձեռնություններով է հանդես գալիս...Կարեն Կարապետյան

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ պետական բյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների մասով պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին որոշման նախագծին:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է ՊԵԿ-ի կողմից մինչև պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմում ներկայացնելը կիրառել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ հարկադիր գանձման հնարավորությունները, ինչպես նաև գործող և մասնակի վճարունակ պարտապաններին հնարավորություն ընձեռել առանց լրացուցիչ պարտավորություններով ծանրաբեռնվելու 3-րդ հոդվածի հիմքերը:

Նշված հարցերի կանոնակարգման նպատակով Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով մշակված ՀՀ կառավարության որոշման նախագծի շրջանակներում կանոնակարգվել են այն դեպքերը, երբ ՊԵԿ-ի համար սահմանվում է պարտականություն` ՀՀ պետական բյուջեի նկատմամբ հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ պարտադիր վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների, կամ տույժերի գծով դրամային պարտավորությունների մասով ձեռնպահ մնալ տվյալ պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում դատարան ներկայացնելուց:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, արձագանքելով նախագծին, ասաց. «Լավ է, որ ՊԵԿ-ը նման նախաձեռնություններով է հանդես գալիս»:

Կառավարության նիստում քննարկված այլ հարցերի մասին՝ ստորև՝ տեսանյութերի միջոցով: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее