Վերլուծաբան Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ա. Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, մահացել ա մեկ տարի առաջ։
Բ. Ոստիկանությունը շարունակել ա 1 տարի պադավատ, ախռանա ու մեքենա տրամադրել։
Լավ, բառդակ ա, հասկացանք, չեն հանել, մոռացել են, 1 տարի մի ֆուռ փող ա ծախսվել կայֆեր-կայծերի համար։ Արա՛ լավ, բա տնեցիք, տնեցիք չգիտեի՞ն, որ տիկին Ռիման մահացել ա, իրանց էլ օրենքով պադավատ, շոֆեռ ու ախռանա չի հասնում։ Լավ, բա իրանք խի՞ չեն հրաժարվել, տեղյակ պահել։ Թե՞ եթիմի գլուխ երկիր ա, ինչ քերեն՝ քերեն։ Ու ընդ որում ընտանիք, որի ձեռքը հաստատ քարի տակ չի, իսկ էդ փողով կարելի ա մի քանի պատերազմի հաշմանդամի կյանք որոշակի գոնե թեթևացնել առնվազն։
Հ.Գ. Էդիպուս արքային երբ հարցնում են, ինչի՞ քեզ կուրացրիր, ախր դու չգիտեիր, որ հորդ սպանել, մորդ հետ ես ամուսնացրել։ Էդիպը պատասխանում ա՝ չիմացությունը պատասխանատվությունից չի ազատում։ Հիմա իրանք համ իմացել են, համ էլ օգտվել են, հետո թողես՝ վեհ, վերամբարձ բաներից խոսան՝ երկիր, հայրենիք, պետություն։ Շարքային մուֆթչի են ուղղակի ու ոչ եզակի դեպք ա, ոչ էլ հաստատ գիտեմ վերջինը»։
Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի մահից շուրջ 1 տարի անց ոստիկանությունն առաջարկում է դադարեցնել Դեմիրճյանի այրու համար նախատեսված ծառայողական ավտոմեքենայի տրամադրումն ու նրա բնակարանի պահպանությունը։
|