Երկիր.am-ի տեսանյութն այն մասին է, թե ինչպես խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերն իրենց որդիների լուսանկարները ձեռքներին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում ու բղավում. «Տղա ենք տվել բանակին, որ դիակը հետ տա՞ն, ու հիմա էլ նոր դեպք է տեղի ունենում»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան զոհված զինծառայողի հայրը որդու դին դագաղով փորձել է բերել Երևան եւ բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց, սակայն նրա ճանապարհը փակել են ոստիկանությունն ու բանակը եւ բանակցություններից հետո որդեկորույս հորը համոզել են ետ տանել դիակը։