▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ՝ Երևանի Հանրապետության հրապարակում

Քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Երևանի կենտրոնում։ Հանրապետության հրապարակում ոստիկանական ավտոմեքենաները հետապնդում էին «Համմեր» ավտոմեքենայի վարորդին։ Վերջինս փորձում էր ճողոպրել ավտոմեքենայի ճանապարհն արգելափակած ոստիկաններից` ճանապարհի երթևեկելի հատվածից մայթ բարձրանալով:  Կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանական ծառայողները փորձում կանգնեցնել մեքենան, կարգազանց վարորդը չի կանգնեցնում ընթացքն ու կառավարական գլխավոր շենքի մոտ վրաերթի է ենթարկում ոստիկաններից մեկին։

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее