«Առավոտ» թերթը գրում է.
«ՀՀԿ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, պարզվում է, Մոտորոլայի հին մոդելի՝ RAZR V3 հեռախոսն է օգտագործում: Նա անկախության տոնին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ գրպանից հպարտությամբ հանեց հեռախոսն ու սկսեց զանգեր կատարել»:
Թերթի հարցին՝ այդ ի՞նչ հեռախոս եք օգտագործում, Սամվել Ալեքսանյանը պատասխանել է. «Որ ասում եմ՝ հնարավորություն չունեմ, չեք հավատում: Որ հնարավորություն լինի, կփոխեմ, ցավդ տանեմ»:
Թերթի հարցին՝ այդ հեռախոսին եք միայն սովոր, դրա՞ համար չեք փոխում, նա վստահեցրել է, որ հավատարիմ մարդ է, իր հեռախոսին է անգամ հավատարիմ մնում ու չի փոխում:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում