▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

 ««Կյանքի խոսք»-ի երկրպագու Նիկոլի ֆան-ակումբը լավ կլինի հեռու մնա ՀԱԵ-ի պատարագներից...»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալիևի հարբեցող ծաղրածու Նիկոլ Անհողը հովանավանքյաէջմիածնային խայտառակ տապալումներից հետո իր աղանդավոր և սատանիստ երկրպագուներին ֆաս հրահանգ է իջեցրել, թե բա «կան մարդիկ, ովքեր իրենց բողոքն են ուզում արտահայտել տարբեր եկեղեցիներում պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը հնչեցնելու ժամանակ»... Թուրքի կոշիկ լիզողն էլ, իրեն բնորոշ աղանդավորական ոճով պատասխանում է, որ այդ մարդիկ կարող են սադրանքներ անել եկեղեցիներում...
Փաստորեն, կապիտուլյանտը իր թափառաշրջիկ աղանդավորասատանիստական խմբակի անդամներին գործուղման է ուղարկում տարբեր եկեղեցիներ «բողոքելու կաթողիկոսի անվան դեմ», կողքից դրանք արձանարգրելու են «պատահական հավատացյալները» և ստեղծելու է տպավորություն, որ դա մասսայական բնույթ է կրում ... Սա է Նիկոլ Անհողի այս պահի ծրագիրը...
Հարց է առաջանում, իսկ իրական՝ ՀԱԵ-ի հավատավոր ժողովուրդը իրավունք ունի՞ արձագանքելու այդ սադրիչներին և դուրս հրավիրելու եկեղեցուց, երբ նրանք խախտում են հոգևոր կանոնները և եկեղեցու անդորրը... Այո՛, իրավունք ունեն...
Ի դեպ, Կյանքի խոսք աղանդի երկրպագու Նիկոլի ֆան-ակումբի ներկայացուցիչները լավ կլինի հեռու մնան ՀԱԵ-ի եկեղեցիներից և պատարագներից...
Ի դեպ, Նիկոլ, հեքիաթներդ, թե գնում ես այն եկեղեցիներ, որտեղ համաձայնում են զեղչել կաթողիկոսի անունը, կպատմես անասնազանգվածին... Կեղծիքիդ վառ օրինակը՝ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին էր, որը դեկտեմբերի 7-ին զավթել էիր ուժայիններովդ ու աղանդավորներովդ...»։

***

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է.

«Գերագույն թրքահպատակն այսօր առավոտյան իր նիկոլադավան կողմնակիցներին փաստացի հրահանգեց մասնակցել տարբեր եկեղեցիներում մատուցվող Սբ.Պատարագին և խանգարել ծիսակատարությունը՝ Վեհափառ Հայրապետի հիշատակության մասով։

Իմ ընկեր, իրավապաշտպան Վահան Հովհաննիսյանն արդեն անդրադարձել է հարցի իրավական կողմին և այդ արարքն արդարացիորեն որակել է որպես «կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելու դրդչություն» (ՀՀ քր.օր. 46-209 հոդված)։ Կտրվեն հանցագործության մասին հաղորդումներ, որոնք բնականաբար առայժմ կլինեն անարդյունք։

Իսկ ո՞րն է պարզ հավատավոր ժողովրդի անելիքը «գետնի վրա»։ Կարծում եմ՝ կարևոր քայլ է «սովորել» Պատարագի համապատասխան հատվածի տեքստը և միաձայն երգել ողջ եկեղեցով։ Դե թող 1-2-3 նիկոլապաշտ փորձի խանգարել մեր Աստվածապաշտությունը։ Ո՞նց են խանգարելու։

Կարճ ասած՝ պետք է լռեցնել, ոչ թե կռվի բռնվել։

Ստորև ներկայացնում եմ համապատասխան տեքստը ։

«Գոհութիւն եւ փառաբանութիւն մատուցանեմք Քեզ,

Տէր Աստուած մեր,

վասն Սուրբ եւ Անմահ Պատարագիս, որ ի վերայ

սրբոյ սեղանոյս,

զի զսա մեզ ի սրբութիւն

կենդանութեան պարգեւեսցես:

Սովաւ շնորհեա զսէր, զհաստատութիւն

եւ զըղձալի զխաղաղութիւն

ամենայն աշխարհի, սրբոյ Եկեղեցւոյ,

եւ ամենայն ուղղափառ եպիսկոպոսաց, եպիսկոպոսապետին մերոյ

եւ պատուական հայրապետին

ամենայն Հայոց Տեառն Տեառն

Գարեգնի Երկրորդ

սրբազնագոյն կաթողիկոսին,

եւ վիճակիս բարեխնամ առաջնորդին

Տեառն (անուն) սրբազան (արք)եպիսկոպոսին,

եւ քահանայիս որ զպատարագս մատուցանէ:

Եւ վասն զօրութեանց եւ յաղթութեանց թագաւորաց քրիստոնէից

եւ իշխանացն բարեպաշտից աղաչեսցուք,

եւ խնդրեսցուք եւ վասն հոգւոցն հանգուցելոց:

Եւս առաւել

վասն հանգուցեալ րաբունապետացն մերոց,

եւ շինողաց սրբոյ Եկեղեցւոյս

եւ որք ընդ հովանեաւ սորին են հանգուցեալ:

Ազատութիւն՝

եղբարց մերոց գերելոց,

եւ շնորհ՝ առաջիկայ ժողովրդեանս,

հանգիստ՝ հաւատով եւ սրբութեամբ

ի Քրիստոս կատարելոցն.

եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս, աղաչեմք»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее