▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԽՄԿ-ն՝ Լևոն Մնացականյանին Բաքվում սպանելու լուրերի մասին․ ոչինչ չունենք ասելու

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին, անդրադառնալով Բաքվի կողմից գերեվարված Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի վիճակին և նրան Բաքվի բանտում ենթադրաբար սպանելու լուրերին, ասել է, թե ոչինչ չունի դրա մասին ասելուհայտնում է Aysor.am-ը։

Ավելի վաղ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանն ահազանգել է, թե տեղեկություններ է ստացել Լևոն Մնացականյանին Բաքվի բանտում ծեծելով սպանելու մասին։

«Մենք տեսակցել ենք բոլոր անձանց, հոկտեմբերի 20-ին եղել է տեսակցություն, այդ ընթացքում բոլոր հարցերն առանձնազրույցների ժամանակ քննարկվել են անձանց հետ։ Դա մեր ստանդարտ ընթացակարգերի շրջանակում է։ Բացի զրույցներից և պահման պայմանների վերահսկողությունից, նաև յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ։ Մենք շարունակ կապի մեջ ենք նաև Հայաստանում նրանց ընտանիքի անդամների հետ։ Իսկ մասնավոր դեպքերի մասով չեմ կարող մեկնաբանություն տալ։

Ընդհանուր կարող եմ ասել, որ բոլորին, այդ թվում նաև ձեր նշած անձին, մենք տեսակցել ենք Բաքվում հոկտեմբերի 20-ին։ Ինչ վերաբերում է այն հանրային հարցերին, լուրերին, որոնք պտտվում են՝ մենք որևէ մեկնաբանություն անել չենք կարող, քանի որ ցանկացած հարց, որը վերաբերում է անձանց պահման պայմաններին, իրենց հանդեպ վերաբերմունքին, մենք դրանք քննարկում ենք այդ իշխանությունների հետ կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակում, եթե դրա կարիքը կա, և ընտանիքի հետ, իսկ հանրությանն այդ հարցով որևէ մեկնաբանություն չենք կարող տալ։ Դա հանրային հարց չէ, այլ մասնավոր է, և այդ մարդկանց ճակատագրի հարցն է», - ասել է Ամատունին։

ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։ Ադրբեջանի կողմից ձերբակալվածների թվում են նաև ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։

ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ–ն կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее