Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայ Ազգային կոնգրես կուսակցության համագումարի ընդմիջման ժամանակ համալիրի բուֆետում կտրոնի դիմաց երշիկով բուտերբրոդ կամ հաց ու պանիր էին ստանում:
Նրանք, ովքեր ՀԱԿ-ի անդամ չէին, չունեին կտրոն, մոտենում էին բուֆետին ու «փոշմանած» հեռանում: Շատերի մոտ երևույթը հիշեցրեց այն մութ ու ցուրտ տարիները, երբ հացը կտրոնով էին ստանում, գրում է panorama.am-ը:
Կտրոնով հաց` ՀԱԿ-ի համագումարին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet