▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կսպասենք նաև մինչև մայիսի 21-ը, որից հետո գնալու ենք վճռական քայլերի...

Այսօր ներկա եղա ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հերթական դատավարությանը, որի ընթացքում բազմակողմանի հարցաքննման ենթարկվեց գործի վկա և անմիջական մասնակից Հենրիկ Զաքարյանը, ով մի քանի անգամ նշեց, որ իր թոռը Հենրիկ Հարոյանը հոգեկան հիվանդ է և Վոլոդյա Ավետիսյանին դիմել են թոռանը ծառայության նպատակով մոտ տեղ դասավորելու խնդրանքով և իբր 2000 ԱՄՆ դոլլար է տվել՝որպես այսպես ասած մաղարիչ: Նախ, հոգեկան հիվանդը առանց որևէ խնդրի ազատվում է բանակից և արդեն այս փաստը տարօրինակ է, երկրորդ վկան նախաքննության սկզբում տվել է վկայություններ, որոնք արմատապես տարբերվում էին այսօր դատարանում իր հնչեցրածից, ինչը վկայությունն է այն բանի, որ իր փոխարեն իրեն պարտադրել են նշել այդպիսի տեսակետ: Ուշագրավ է այն փաստը, որ Զաքարյանը իբր իր հարսի և որդու խորհրդով, ովքեր գտնվում են Ռուսաստանում, դիմել են Վոլոդյա Ավետիսյանի օգնությանը 2013թ.-ի օգոստոսին, իյսինքն Վոլոդյա Ավետիսյանի նստացույցերից անմիջապես հետո: Որտեղի՞ց նրա հարսին այն ինֆորմացիան, որ ՀՀ-ում կա Վոլոդյա անունով մեկը, ով կարող է իրենց օգնել այդ խնդրում: Բացի այդ, Հենրիկ Զաքարյանը ինքը չի դեմել դատարան մեղադրանքով և այժմ էլ պնդում է, որ որևէ մեղադրանք և պահանջ չունի Վոլոդյայի նկատմամբ, այդ դեպքում հարց է ծագում, որտեղից ՀՀ Պաշտպանության նախարարությանը ինֆորմացիա այդ գործի վերաբերյալ՞ 
Այսօրվա դատական նիստի ընթացքում վկան մոտ 5-7 անգամ հնչեցրեց միմյանցից արմատապես տարբերվող պատասխաններ նույն հարցի վերաբերյալ և միթե կարելի է հիմք ընդունել այդպիսի անհավասարակշիռ մարդու իրարամերժ կարծիքները մեղադրանք ներկայացնելու համար: Մանրամասն վերլուծելով բոլոր փաստերը՝ էլ ավելի եմ համոզվում, որ Վոլոդյայի նստացույցից հետո այս մարդու միջոցով փորձել են խարդավանքի մեջ ներգրավել Վոլոդյային և արհեստականորեն գործ սարքել գլխին: Մեր պահանջն էր մինչև մայիսի 9-ը ազատության մեջ տեսնել ազատամարտիկին, սակայն հաջորդ նիստը մայիսի 21-ին է և այսօրվա վկայի խոսքերից հետո բացարձակապես որևէ հիմք չկա ազատամարտիկի գործը շարունակելու և վճիռը կայացնելու բոլոր հիմքերը կան, վճիռ, որը միանշանակ պետք է լինի Վոլոդյա Ավետիսյանին անմեղ ճանաչելու վերաբերյալ: Կսպասենք նաև մինչև մայիսի 21-ը, որից հետո գնալու ենք վճռական քայլերի: Բացի այդ Վոլոդյան նշեց, որ քրեակատարողական հիմնարկում իր նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում և բուժծառայողները հրաժարվել են բուժում իրականացնել, սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է և ՀՀ ՄԻՊ-ը պետք է անմիջապես իր դիտակետում վերցնի այս խնդիրը:

 

Անի Զախարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее