▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կշարունակեմ անել ամեն ինչ` Հայաստանը աշխարհին ներկայացնելու համար. Մխիթարյանը` տարվա լավագույն ֆուտբոլիստ

Այսօր Ֆուտբոլի ակադեմիայում կայացած արարողության ժամանակ Հայաստանի հավաքականի առաջատար և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Վերջինս ֆեյսբուքյան իր էջու լուսանկար է հրապարակել` դրան կից կատարելով հետևյալ գրառումը.

«Ես ուրախ եմ «Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին  արժանանալու համար, որը ես չէի կարողացել վերցնել դեկտեմբերին իմ ակումբի պարտականությունների պատճառով: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում են ինձ ամեն օր: Ես կշարունակեմ անել հնարավոր ամեն ինչ` Հայաստանը աշխարհին ներկայացնելու համար»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее