«Իշխանական կուլիսներում կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ իշխանության վերնախավում քննարկվում է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնանկության հարցը։ Իշխանական աղբյուրներից արված արտահոսքի համաձայն՝ Ի. Զաքարյանն այդ հարցի շուրջ վերջերս զրուցել է Սերժ Սարգսյանի հետ ու համաձայնել պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացնել։ Եվ այս հարցում Սերժ Սարգսյանին հիմնականում համոզել է «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։
Վերջինս տարիներ շարունակ ցանկանում է այդ պաշտոնում «նշանակել» վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանին, որն իր «ակումբի» անդամ է: Երեկ «Ժողովուրդ»–ը փորձեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանից պարզել, թե որքան իրատեսական են իր պաշտոնանկության վերաբերյալ տեղեկությունները։ «Դրանք հիմար ու անհեթեթ տեղեկություններ են»,– «Ժոդովուրդ»–ի հետ զրույցում հավաստիացրեց Իշխան Զաքարյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։