▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներից տուժածին մեկ հարց է տանջում. «Ժողովուրդ»

Օգոստոսի 26-ի գիշերը Արարատի մարզի Արտաշատ քաղաքում կրակել էին Աբրահամ Պողոսյանի վրա, ով առավել հայտնի է «Զինագործ Նիկոլ» անվանմամբ: Աբրահամի կինը լսել է կրակոցների ձայնը, սակայն մտածել է, թե հրավառություն է , իսկ ավելի ուշ տան դիմաց գտել են ամուսնուն՝ ընկած:  

Նշենք, որ կրակոցները հնչել էին գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, երբ Աբրահամը նստած է  եղել իր տան բակի նստարանին: Վերջինս ոտքի, ինչպես նաեւ որովայնի շրջանում ստացած վնասվածքներով տեղափոխվել էր Արտաշատի բժշկական կենտրոն, իսկ մի փոքր ուշ նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի  վերակենդանացման բաժանմունք:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Աբրահամի զոքանչը՝ տիկին Լյուսիան, Արտաշատի բժշկական կենտրոնի գանձապահն է: Մեզ հետ զրույցում տիկին Լյուսիան ասաց, որ իր փեսաները շատ լավ տղաներ են եւ այս տարիների ընթացքում ինքը որեւէ վատ բան չի նկատել նրանցից: Իսկ թե ինչն է եղել կատարվածի պատճառը, գանձապահ զոքանչը չկարողացավ պատասխանել. «Երեք երեխա ունի, նորմալ տղա է: Ինձ երբ զանգահարեցին ու ասացին, թե ինչ է եղել, ապշել էի, բայց ինչի համար են ցանկացել կրակել նրան»:

Կրակոցներից տուժած Արբահամի կնոջ՝ Աննայի խոսքով՝ Արտաշատ քաղաքում իր ամուսնուն բոլորն են ճանաչում եւ միայն դրական բաներ կարող են ասել. «Թշնամիներ ընդհանրապես չունի, շատ բարի մարդ է: Վտանգավոր որեւէ բան չի արել եւ, առհասարակ, հանցագործների հետ կապ չունի: Անգամ, չենք էլ կասկածում, թե ով կարող է լինել: Ամուսինս էլ կասկածներ չունի: Մեզ համար այնքան դժվար է, որ չենք կարողանում անգամ կատարվածը կապել ինչ-որ բանի հետ: Ամուսինս զբաղվում է դռներ, պատուհաններ սարքելով, սա չէր կարող իր գործունեության հետ կապվել, պարտք էլ չունի, չգիտեմ, կասկածներ ու վարկածներ չունենք»:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее