▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Արշալույս գյուղում. հրապարակվել է Մանվել Գրիգորյանի որդուն բերման ենթարկելու տեսանյութը

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Երևան-Արմավիր ճանապարհին՝ Արշալույս համայնքի սկզբնամասում, երթևեկության հետ կապված հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել երկու երիտասարդի միջև, հայտնում են ոստիկանությունից։ Այդ ընթացքում Նրանցից մեկը ատրճանակը պարզել է մյուսի վրա ու կրակոց արձակել, ինչից հետո հեռացել է։ Վաղարշապատի ոստիկանները ստացած տվյալների իսկությունը ստուգելուց հետո կարճ ժամանակում հայտնաբերեցին Էջմիածնում ապրող 26-ամյա երիտասարդին ու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Բերման ենթարկվածը ոստիկաններին ներկայացրել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ։ Անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվել է փականով դանակ։ Երիտասարդի վարած «Հունդայի» մակնիշի ավոտմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Նշենք, որ shamshyan.com-ը գրել է, որ միջադեպի մասնակից երիտասարդը կալանավորված գեներալ- մայոր Մանվել Գրիգորյանի տղան է:

Աղբյուրը՝Ոստիկանություն

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее