Հիշում եք երբ Պռոշյան փողուցում մեկ խորովածանոց կար միայն:
Չեք հիշում:
Որովհետև երկար չմանց մենակ այդ խորովածանոցը: Երևակայությունից սովորաբար զուրկ հարևանները կարծեցին թե իրենցից մեկի գործերը հանկարծ լավացան, և այդ պատճառով կողքից կպնել է պետք անհապաղ: Շուտով բացվեց երկրորդը, հետո երրորդը, հետո անգամ շան բուդկեքն ու կեղտոտ ցախատները դարձան խորովածանոցներ:
Նույն տրամաբանությամբ, 90-ականներին, տեսան ցեղակիցները հանկարծ, որ մինչ այդ ծանակված ու հետապնդված ԱԻՄ-ը դարձավ աշխարհում հայտնի կուսակցություն, իսկ նրա առաջնորդի անունը չի իջնում միջազգային հանրության շուրթերից:
Կատարվեց նույն բանն ինչ առաջին դեպքում:
Իրար հետեևից, կողք կողքի շարվցին քյաբաբնոց կուսակցությունները, իրենց քյաբաբագործ կուսակցապետերով:
Տարբարությունը առաջիններից հարկավ միայն այն էր, որ նրանք գոնե խորոված անել գիտեին, իսկ կուսակցապետերը միայն լափել:
Կողք կողքի շարվեցին քյաբաբնոց կուսակցությունները
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet