▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու սրբապատկերը` «շուխուրից» առաջ և հետո

Համացանցում լուսանկար է հայտնվել, որտեղ  պատկերված է  Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու սրբապատկերը` հայտնի աղմուկից առաջ և հետո:

Հիշեցնենք, որ այս  շաբաթվա զավեշտը` Կողբ համայնքի Սուրբ  Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու պատին նկարված  <<Խորհրդավոր ընթրիքում>>  Տավուշի մարզպետի նմանությամբ կերպարի հայտնվելն էր: Ճիշտ է` մարզպետը, ով նախկինում Բագրատաշենի մաքսատան պետն էր, հերքում է այդ նմանությունն ու բոլոր հարցերով առաջարկում է դիմել նկարչին, կրքերը չհանդարտվեցին ողջ  շաբաթվա ընթացքում: 

Բլոգեր Տիգրան Քոչարյանն, օրինակ, այս առիթով գրել էր.«Ակունք զհամեստության... Լավ է Քրիստոսի տեղը չի. Նկարի վրա, որը գտնվում է Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցում, պատկերված է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ....»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее