▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կուսակիցները Գյումրիում իշխանափոխության կոչեր էին հնչեցնում, իսկ Ծառուկյանը ՀՀ նախագահի նստավայրում էր. «Հրապարակ»

«Շատ խորհրդանշական է, որ հոկտեմբերի 8-ին, երբ իր կուսակիցները Գյումրիում իշխանափոխության կոչեր էին հնչեցնում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՀՀ նախագահի նստավայրում էր եւ լայն ժպիտով հետեւում էր Սերժ Սարգսյանին: Գուցե ԲՀԿ-ում կարծում են, որ նորմալ է` ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղեկցել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն եւ ՄՕԿ-ի մի շարք պաշտոնյաներ, սակայն ցանկության դեպքում կարելի էր եւ նախագահական նստավայր չմտնել: Ժամանակին սա չհասկացավ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ կորցրեց իր հսկայական ընտրազանգվածը»:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее