««Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ այս օրերին կուսակցություններում քարոզչական հիմնադրամներ են ստեղծում։ Բանն այն է, որ Սահմանադրության հանրաքվեի ժամանակ քարոզչություն իրականացնելու իրավունք ունեն նախաձեռնության հեղինակը, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանը, ՀՀ Աժ խմբակցությունները, կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները։ Վերջիններս իրենց քարոզչություն կամ հակաքարոզչություն իրականացնելու համար պետք է ստեղծեն քարոզչական հիմնադրամներ։
Դրանց միջոցով առավելագույնը քարոզչության համար կարող է ծախսվել մինչև 100 մլն դրամ։ Խմբակցությունները, կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները քարոզչական հիմնադրամի հաշվին կարող են վճարել մինչև 25 միլիոն դրամ, իսկ անհատ քաղաքացիները՝ մինչև 100 հազար դրամ։ Մեր տեղեկություններով՝ կուսակցություններում արդեն սկսել Է «դրամահավաքը»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։