«ՉԻ»-ն անդրադարձել էր Կոտայքի ներկայիս մարզպետ, հանրությանը հայտնի Արամ Հարությունյանի պաշտոնական գործունեության մութ կողմերին: Դրանցից մեկն, օրինակ, այն էր, թե ովքեր են աշխատել բնապահպանության նախարարությունում՝ նախկին նախարար Ա. Հարությունյանի օրոք:
Հիմա շարունակենք բացահայտումների շղթան:
Ինչպես տեղեկացրել էինք, Կոտայքի գործող մարզպետն իր արձակուրդն անցկացրել է Մեծ Բրիտանիայում:
Վերջինս, ըստ մարզպետարանի մեր աղբյուրի, ունեցել է անհանգիստ, որոնողական արձակուրդ: Այդ օրերին նա Մեծ Բրիտանիայում ակտիվորեն զբաղվել է անշարժ գույք ձեռք բերելով, ինչը նրան հաջողվել է: Բավական մեծ գումարով նա ձեռք է բերել բնակարան, որը վերջինս գրանցել է հարազատներից մեկի անունով:
Բնակարանի ձեռքբերման գործը գլուխ բերելուց հետո Ա. Հարությունյանը երկու դուստրերին թողել է այնտեղ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան՝ մարզպետական գործը շարունակելու»,-գրում է թերթը:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում