▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կործանված Տու-154-ում էր նաև ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախին աջակցած բարեգործը

Սև ծովում կործանված ՌԴ ՊՆ  Տու-154 ինքնաթիռում եղել է նաև «Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ելիզավետա Գլինկան, որը ռուս հայտնի բարեգործ էր՝ նրա գործունեության հիմնական ոլորտը ռազմական հակամարտություններից տուժածներին օգնելն էր:

Ելիզավետա Գլինկայի հիմնադրամն  օգնություն է տրամադրել Արցախին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:

Կործանված Տու-154-ով նա ուղեկցում էր մարդասիրական բեռը, որը նախատեսված էր Լաթաքիայի Տիշրին համալսարական հոսպիտալի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее