▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԿՈՐԱԾ ՄՈԼՈՐՎԱԾԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ֆիլմի պրեմիերան Երևանում

Նոյեմբերի 22-ին Երևանի Մոսկվա կինոթատրոնում կկայանա «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորն է Գոռ Կիրակոսյանը, պրոդյուսերներն են Մարալ Դերեջյանն ու Վալերի Մքքաֆրին: Այս ֆիլմն առաջին ամերիկյան կատակերգությունն է, որ նկարահանված է Հայաստանի Հանրապետությունում:

 Ֆիլմը Բիլի մասին է, ով ԱՄՆ սենատորի որդի է: Նա մեկնում է Թուրքիա հանգստանալու համար: Իրադարձությունների կատակերգական և վտանգավոր շրջադարձների արդյունքում Բիլը հայտնվում է Հայաստանի փոքրիկ գյուղերից մեկում, որտեղ նրան մեղադրում են թուրք լրտես լինելու համար: Այստեղ նա հանդիպում է մի գեղեցիկ հայուհու, ով օգնում է նրան դուրս գալ այդ անախորժություններից: 
Նշենք նաև, որ նոյեմբերի 29-ին ԱՄՆ-ի Եգիպտական թատրոնում կայանալու է 15-րդ «Arpa» միջազգային կինոփառատոնը, որը սկսվելու է հենց այս` «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմով
Տեղեկացնում է artisto.am-ը
 
 
 
 
 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее