▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կոնտինենտալ» ռեստորանում սպանությունն արագ բացահայտվել է. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

 

Ոստիկանությանը հաջողվել է արագ բացահայտել «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրում այս գիշեր տեղի ունեցած սպանությունը:

Ոստիկանությունից կայքին հայտնում են, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 1.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց են տեղափոխվել 25-ամյա Ստեփան Մինասյանը՝ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, 45-ամյա Եղիշ Հ.-ն՝ «որովայինի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և 21-ամյա Հարություն Մ.-ն՝ «ձախ ուսագոտու փակ հյուսվածքների սալջարդ, ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Հարություն Մ.-ն ռեստորանային համալիրներից մեկի բակում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Ս. Մինասյանի և Եղիշ Հ.-ի հետ, սուր ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել նրանց, ինչի հետևանքով Ս. Մինասյանը և Եղիշ Հ.-ն  վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ս. Մինասյանը ժամը 1.35-ին, գիտակցության չգալով, մահացել է, իսկ Հարություն Մ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее