▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոնջորյանի օգնականի ծննդյան «փուչիկ փարթին»՝ ԱԺ-ում. Ընդունվո՞ւմ են կնունքի հայտեր

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականը՝ Ինեսսա Շահնազարյանը որոշել է ԱԺ-ում իր ծննդյան 28-ամյակին «փուչիկ փարթի» անել: Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել՝ ծննդյան ֆոտոսեսիայից՝ ԱԺ շենքի ֆոնի վրա:

Առավոտ․am-ն է գրում ու հավելում․ «Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ ի՞ր նախաձեռնությամբ է տարեդարձը փուչիկներով նշվել Ազգային ժողովում, թե՞ ընկերներն են նման անակնկալ մատուցել եւ արդյոք խորհրդարանում կա՞ նման ավանդույթ, թե՞ իր ծննդյան օրն այդ առումով բացառություն է:

Ինեսսա Շահնազարյանը պատասխանել է. «Նման ավանդույթ չկա, իմ նախաձեռնությամբ է եղել»»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее