Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարց հետո ողջ է մնացել առնվազն 13 մարդ։ Այս մասին հաղորդում է 360 Radio Colombia ռադիոկայանը։
Նախնական տվյալներով՝ ողջ մնացածներից 3-ը բրազիլական «Շապեկոենսե» ակումբի ֆուտբոլիստներ են` Ալան Ռուշելը, Մարկոս Դանիլոն և Ջեկսոն Ֆոլմանը:
Լա Սեխա քաղաքի իշխանությունները, որի մոտակայքում տեղի է ունեցել պատահարը, հայտարարել են 27 զոհի և 10 ողջ մնացածի մասին։
Կործանված օդանավում գտնվել է 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ, «Շապեկոենսե» թիմի ֆուտբոլիստներ և հավատարմագրված լրագրողներ: